Ես
Համացանցը և դրա հետևանքները
Այսօր մարդկանց մեծ մասն առանց սոցիալական ցանցերի չի պատկերացնում իր առօրյան: Սակայն շատերը չեն էլ գիտակցում, որ վիրտուալ երկարատև շփումը կարող է առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ:
Համացանցի և համակարգչի օգտագործման բացասական կողմերն ավելի գրագետ պատկերացնելու և հասկանալու համար դիմեցինք կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանի օգնությանը, ըստ որի` ներկա ժամանակաշրջանում համակարգիչը և համացանցը դարձել են մարդու կյանքի անբաժան մասը: «Նույնիսկ դպրոցական վաղ տարիքից երեխաները սկսում են իրենց որոշ խնդիրներ լուծել համակարգչի և համացանցի միջոցով: Լցնելով մեր կյանքի որոշ հատված` համակարգիչն ու համացանցը սկսեցին փոխարինել և բավարարել մեր հոգեբանական պահանջները: Բացի դրական բաղկացուցիչներից, համացանցը մարդու համար ստեղծեց մի շարք խնդիրներ, որոնք այժմ դարձել են մեր առօրյայի բաղկացուցիչ մասը», – ասում է կլինիկական հոգեբանը: Նա հավաստում է, որ Արևմուտքում համացանցի միջոցով կատարվող շփումից ունեցած կախվածությունն արդեն ընկալվում է որպես լուրջ խնդիր և դարձել է հոգեբանների ու հոգեթերապևտների կարևոր հետազոտությունների առարկա: Հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են համացանցային կախվածությունը (Internet addiction), կապի մեջ լինելու կախվածությունը (on-line addiction), ցանցային կախվածությունը (Net addiction), կիբեռկախվածությունը, կիբեռսոցիալականացումը և այլն:
Գիտակցելով գլոբալացման գործընթացի երբեմնի դրական հետևանքները` չենք կարող չնկատել նաև աշխարհով մեկ դրա սփռած «ավերակների» փաստը, որն ընդգրկում է նաև մեր հայրենիքը: «Հայաստանում դեռևս այնքան էլ լուրջ չեն վերաբերվում համակարգչային շփման վտանգներին, սակայն արդեն մի ամբողջ սերունդ է մեծանում` կախվածություն ձեռք բերելով համակարգչից և համացանցից: Կարծում եմ` շուտով այդ խնդիրը Հայաստանում ևս կդառնա առօրեական, ինչը կապված է ոչ թե խնդրի բացակայության, այլ դրա գիտակցման հետ»,- նշում է մասնագետը` ավելացնելով, որ այնուամենայնիվ համակարգչային շփումն ունի նաև դրական կողմեր, օրինակ` ինֆորմացիայի հասանելիությունն ու թափանցիկությունը, հեռավորությունների կրճատումը և այլն: «Հաճախ, տարվելով վիրտուալ աշխարհով, աչքաթող ենք անում իրական աշխարհում ունեցած մեր պարտականություններն ու թերանում իրական կյանքում: Վիրտուալ աշխարհը մեզ օգնում է թաքցնելու մեր բազմաթիվ և բազմապիսի բարդույթները: Այն մեզ հնարավորություն է տալիս մնալու անանուն, հանդես գալու մի այլ անձի անունից, թաքցնելու մեր իրական կերպարը և բազում այլ գրավիչ կողմեր ունի, որոնցով գերվելով`հաճախ չենք էլ նկատում, թե ինչպես ենք հետզհետե հեռանում իրական աշխարհից` ավելի ու ավելի ընկղմվելով վիրտուալ աշխարհի ոչ իրական պատկերների մեջ»:
Փորձեցինք հետաքրքրվել, թե կա՞ն արդյոք համակարգչից օգտվելու ժամանակահատվածին առնչվող հստակ կանոններ: Պարզվեց, որ 5-7 տարեկան երեխաների համար համակարգչից օգտվելու ժամանակահատվածը պետք է կազմի օրական կես ժամ, 7-12 տարեկանների համար՝ օրական մեկ ժամից ոչ ավելի, իսկ 12-16 տարեկան պատանիները կարող են համակարգչի առջև անցկացնել օրական մոտ 2 ժամ: «Մեծահասակների համար որոշակի սահմանափակող նորմեր չկան, քանի որ կան այնպիսի մասնագիտություններ, որոնք ստիպում են մարդուն համակարգչի առջև անցկացնել օրական 7 ժամից ավելի: Այդ դեպքերում ժամային սահմանափակումներ դնելը նպատակահարմար չէ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով աշխատանքային այդօրինակ բնույթը, մարդը պետք է ինքնագիտակցաբար օրվա մնացած մասն անցկացնի իրական աշխարհում` այն չխառնելով և չմիացնելով վիրտուալ աշխարհին: Միայն վիրտուալ աշխարհի կեղծ գրավչության և իրական աշխարհի դեմ նրա ունեցած թերությունների լիակատար գիտակցումն ու ըմբռնումն է հանգեցնում այդ երկու աշխարհների ներդաշնակ զուգակցմանը», – վստահեցնում է Մ. Մադաթյանը:
Այն հարցին, թե արդյոք ունեցե՞լ է համացանցից «վնասված» հիվանդներ, բժիշկը պատասխանեց, որ կյանքում համացանցային կախվածություն ունեցող մարդկանց շատ է հանդիպել և հիմնականում` երիտասարդների: Սակայն ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանց մտերիմները խորությամբ չեն գիտակցում այդ խնդրի լրջությունը: «Երևի այդ պատճառով էլ երբեք նման այցելու չեմ ունեցել: Այսօր ամբողջ աշխարհում ակտիվ զբաղվում են այդ խնդրի լուծմամբ, և Հայաստանն այդ հարցում ոչնչով չի զիջում: Կարծում եմ` ավելի լավ ընկալելով և գիտակցելով համացանցային կախվածության խնդրի բարդությունը, կմշակվեն որոշ կանոններ, որոնք կպաշտպանեն մարդկանց համակարգչի և համացանցի բացասական ազդեցություններից», – հավելում է մասնագետը` ընդգծելով, որ համակարգչի և համացանցի օգտագործումը դեռ անկանոն ու ինքնաբուխ հիմքերի վրա է:
Համացանցում «ապրելը» հաճախ նույնիսկ լայնորեն խրախուսվում է զանգվածային լրատվական միջոցների կողմից: Սակայն մասնագետը համոզված է, որ շուտով կսկսեն լայնորեն քարոզվել համակարգչի և համացանցի դերի ճիշտ ընկալման և օգտագործման սկզբունքները, քանի որ մեր հասարակությունը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին և շատ կարճ ժամանակում ավելի իրատեսորեն կանդրադառնա նաև այդ բնագավառին: «Վերջապես, պետք է հասկանալ, որ հացի դանակով նույնպես հնարավոր է մարդ սպանել, սակայն մենք բոլորս էլ օգտագործում ենք այդ անհրաժեշտ խոհանոցային պարագան, իհարկե, ոչ այդ նպատակով: Պարզապես հարկավոր է իմանալ, որ ամեն ինչ իր տեղում և չափի մեջ է գեղեցիկ»,- հստակեցնում է Մ. Մադաթյանը և բացատրում, որ խնդիրը ոչ թե առարկան` համակարգիչը, համացանցը կամ հացի դանակն է, այլ մեր կողմից դրա ընկալման և օգտագործման որակները:
Եվ վերջում, ի պատասխան մեր այն հարցին, թե ինչ հետևանքների կհանգեցնի համակարգչի ու համացանցի այդպիսի քաոսային օգտագործումը մոտ կամ հեռավոր ապագայում, հոգեբանը խորհուրդ տվեց գուշակություններով չզբաղվել և վայելել իրական կյանքը` իր բոլոր արտահայտություններով:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն